Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ինչո՞ւ է տանձը կատարյալ միրգ նիհարողների համար. news.am

Ինչո՞ւ է տանձը կատարյալ միրգ նիհարողների համար. news.am

Կանոնավոր տանձ օգտագործելն օգնում է ավելի դյուրին վերահսկել քաշն ու պաշտպանվել սրտի հիվանդություններից, դիաբետից, օստեոպորոզից եւ հիպերտոնիայից: Այս մասին հաղորդել են Louisiana State University Agricultural Center-ի գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք հետեւել են մի խումբ կամավորների կենսակերպին եւ պարզել, որ մարդիկ, ովքեր սննդակարգում տանձ են ներառել, 35%-ով հազվադեպ են բախվել անվերահսկելի կիլոգրամների ավելացման խնդրին: Գիտնականները նաեւ նկատել են, որ տանձ սիրող եւ սննդակարգում հաճախ կիրառող կամավորներն, ընդհանուր առմամբ, մյուսներից ավելի լավ եւ ճիշտ են սնվել. նրանք շաքարով եւ ճարպերով հագեցած մթերքներ ավելի քիչ են օգտագործել:

Ըստ գիտնականների՝ տանձը երկար ժամանակ պահպանում է հագեցվածության զգացողությունը: Միաժամանակ, այս միրգը որոշ քանակի ճարպեր, խոլեսթերին եւ աղեր է պարունակում: Բացի այդ, տանձի մեջ շատ մանրաթելեր, հակաօքսիդանտներ, հանքանյութեր (մագնեզիում, պղինձ, կալիում) եւ վիտամիններ կան, որոնք անհրաժեշտ են առողջության համար: Մեկ տանձի մեջ ընդամենը շուրջ 100 կալորիա եւ օրական մարդուն անհրաժեշտ 24% մանրաթել կա: Այսպիսով, տանձը կատարյալ միրգ է համարվում նիհարել ցանկացողների համար:

Ավելի վաղ նյութափոխանակության խանգարումներով հիվանդների մասնակցությամբ անցկացված հետազոտությունները բացահայտել էին նաեւ այդ խանգարումների ֆոնին տանձի օգտագործման դրական ազդեցությունն օրգանիզմի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Только польза
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ